Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն բացատրել է, թե ինչու է իր հաճախորդը «Ռեալից» տեղափոխվել «Ինտեր»:
«Զինեդին Զիդանը Հակիմիի՝ «Ինտեր» տեղափոխվելու պատճառն է: Նա պետք է բացատրի, թե ինչու նա երբեք չի զանգահարել խաղացողին:Չեմ կարծում, որ «Ռեալ» վերադառնալը տեղին կլիներ՝ հաշվի առնելով այնպիսի խաղացողի առկայությունը, ինչպիսին է Դանի Կարվախալը: Բայց ես վստահ եմ, որ Հակիմին այս քայլից հետո պայծառ ապագա ունի:
Կոնտեն միշտ կապի մեջ էր Հակիմիի հետ, նրա հետ զրուցում էր ակումբի նախագծի վերաբերյալ, ուստի որոշեցինք ընտրել «Ինտերի» տարբերակը:Կարծում եմ, երբ Կոնտեի նման բարձր մակարդակի մասնագետը կապվում է ձեզ հետ և ցանկանում է ձեզ տեսնել խաղադաշտում, դա ապացույց է, որ դուք ծրագրի կարևոր մասն եք», — մեջբերում է գործակալին Al Mountakhab թերթը: