Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ մտադիր չէ լքել ակումբը, տեղեկացնում է BeIN Sports-ը:
«Անչափ ուրախ եմ չեմպիոնության համար: Սա անմոռանալի ժամանակաշրջան է:
Սիրում եմ այս քաղաքը և չեմ պատրաստվում հեռանալ այստեղից: Մենք մի ընտանիք ենք, ինչը պարզապես անգին է:
Մենք դեռ շատ տիտղոսներ կնվաճենք»,- ասել է Սալահը:
Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 86 միավոր և վաղաժամ հռչակվել է ԱՊԼ-ի չեմպիոն: