«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի քույրը, ով կատարում է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալի պարտականությունները, հանդիպելու է ակումբի ղեկավարության հետ։
Diario Sport-ը տեղեկացնում է, որ Գրիզմանը ցանկանում է առաջին դեմքից իմանալ կատալոնական ակումբի մտադրությունները կապված իր հետ։ Խաղացողի շրջապատի մարդիկ ցանկանում են արագ գործել, որպեսզի իրավիճակը ավելի չբարդանա։
Գրիզմանը ցանկանում է իմանալ, թե «Բարսելոնայում» ինչ պլաններ ունեն կապված իր ապագայի հետ։ Առաջիկա հանդիպմանը հնարավոր է քննարկվի նաև հնարավոր տեղափոխությունը այլ ակումբ։
Գրիզմանը հասկանում է, որ ադապտացիան նոր թիմում չափազանց բարդ է ընթանում իր համար։ Նա հստակություն է ուզում կապված իր ապագայի հետ։