«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի փոփոխություն։ Ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Արկադի Անդրիասյանը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բազմափորձ մասնագետին մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք նոր կարգավիճակում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից և զբաղեցնում էր ակումբի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։