«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ ապահովելով իր տեղը հաջորդ փուլում:
Հանդիպման հաշիվը խաղի 37-րդ րոպեին բացեց Քևին դե Բրույնեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Երկրորդ կեսի միջնամասում «քաղաքայինները» կրկնապատկեցին իրենց առավելությունը՝ Ռահիմ Սթերլինգի 68-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գործող գավաթակիրն է: Նախորդ տարվա եզրափակչում Գվարդիոլայի թիմը 6-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին» և 6-րդ անգամ նվաճել բաղձալի տիտղոսը:
Անգլիայի Գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի «Արսենալը»: 1/2 եզրափակչի մյուս զույգը կազմել են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: