«Սելտան» հայտարարել է գլխավոր մարզիչ Օսկար Գարսիայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով։
Լա Լիգայի ընթացիկ առաջնության 31 խաղից հետո «Սելտան» 16-րդ տեղում է։ Գարսիան թիմը ղեկավարում է 2019-ի նոյեմբերից։ Ավելի վաղ նա մարզել է «Ուոթֆորդը», «Սենտ-Էտյենն» ու «Օլիմպիակոսը»։