Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով առավելության հասավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։
Հանդիպման բոլոր երեք գնդակները հեղինակեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը՝ ձևակերպելով հեթ-տրիկ։ Opta-ն փոխանցում է, որ սա առաջին դեպքն է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո, երբ թիմի ֆուտբոլիստը հեթ-տրիկ է գրանցում։
Վերջին անգամ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստների շարքում հեթ-տրիկ գրանցվել էր հենց Սըր Ալեքնս Ֆերգյուսոնի ժամանակ։ 2013 թվականին՝ շոտլանդացի մասնագետի հեռանալուց հետո, «կարմիր սատանաների» ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել մեկ խաղում երեք գնդակ խփել մինչև այսօր Մարսիալի հեթ-տրիկը։
Հավելենք, որ այս ընթացքում ԱՊԼ-ում 21 տարբեր թիմերի ֆուտբոլիստներ են հեթ-տրիկ գրանցել։