Իսպանիայի Լա Լիգայի 31-րդ տուրը հաղթական էր Սիմեոնեի «Ատլետիկոյի» համար: Հաշիվն ավանդական՝ 1-0: Խաղն անցավ հետաքրքիր ու լարված պայքարում: Խաղում վճռորոշ եղավ 15-րդ րոպեին Գոնսալեսի խփած ինքնագոլը. Լյորենտեի փոխանցումից հետո Կոստայի հետ պայքարում Գոնսալեսը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Մնացած հատվածում «Լևանտեն» համառ մրցակցություն ապահովեց, սակայն վերջնական հարվածին գործը չէր հասնում:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 55 միավորով երրորդն է, իսկ «Լևանտեն» 38 միավորով 11-րդ տեղում է: