Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Բարնլիին»։
Պեպ Գվարդիոլայի սաները չխնայեցին մրցակցին։ 23-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆիլ Ֆոդենը։ Մինչև ընդմիջման գնալը «քաղաքայինները» հաշիվը խոշոր դարձրին։ 43-րդ րոպեին աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը։ 45+3-րդ րոպեին Մահրեզը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ գրանցելով դուբլ։
51-րդ րոպեին Դավիդ Սիլվան խփեց տանտերերի 4-րդ գնդակը։ 63-րդ րոպեին դուբլ ձևակերպեց նաև Ֆիլ Ֆոդենը։ «Ման․ Սիթին» հաղթեց «Բարնլիին» 5-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «քաղաքայինները» միավորների քանակը հասցնում են 63-ի ու շարունակում են մնալ 2-րդ տեղում։