Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական դաշտում ընդունել էր «Սամպդորիային»։
«Ներաձուրիներին» ընդամենը 10 րոպե պահանջվեց մրցակցի դարպասը գրավելու համար։ Հանդիպման հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն։ 33-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց Լաուտարո Մարտինեսը։
53-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Մորտեն Տորսբին գրավեց Սամիր Հանդանովիչի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։ «Ինտերը» մինչև հանդիպման ավարտը պահեց հաղթական հաշիվը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ինտերը» 57-ի է հասցնում միավորների քանակը ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։