Իտալական «Ինտերը» և «Ատալանտան» իրենց տեսադաշտում են պահում «Պարմայի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկիին, հաղորդում է Football Italia-ն:
Ակումբները նախատեսում են տեղափոխությունը կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշվում է , որ շվեդ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Շվեդ ֆուտբոլիստը Ա Սերիայի այս մրցաշրջանում խփել է 5 գոլ և կատարել՝ 7 գոլային փոխանցում: