Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում մրցեցին «Նոան» ու «Լոռին»: Առաջին խաղակեսում խաղային առավելությունն ամբողջությամբ տանտերերի կողմն էր: Բորեցի սաները կարողացան 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասն ու ընդմիջման գնալ 2 գոլի առավելությամբ: Առաջին խաղակեսում մեկ պահ եղավ, երբ «Լոռին» կարող էր բացել հաշիվը. Վիմերկատին սկսեց տեխնիկա ցուցադրել, ինչը «նյարդայնացրեց» Իվուին, սակայն վերջին պահին դարպասապահը վերցրեց գնդակը:
Երկրորդ խաղակեսում «Լոռին» ակտիվացավ, սակայն արդյունքի հասնել միայն 1 անգամ հաջողվեց: 88-րդ րոպեին Դեսիրեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ առաջնությունում խփելով 11-րդ գնդակը: «Նոան» հաղթեց 2-1 հաշվով ու այժմ ունենալով 39 միավոր բարձրացավ 3-րդ հորիզոնական: 4-րդ տեղ նահանջած «Ալաշկերտը» 2 միավոր պակաս ունի, սակայն տուրի իր հանդիպումն Ադամյանի թիմը կանցկանցնի վաղը՝ մրցելով «Արարատի» հետ: