Անգլիական «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրինտու Սանտուն կերկարաձգի պայմանագիրը «գայլերի» հետ, տեղեկացնում է The Guardian-ը:
Նշվում է, որ կողմերը շուտով կսկսեն բանակցությունների ակտիվ փուլը: Պորտուգալացի մասնագետը գոհ է իր կարգավիճակից և ցանկանում է շարունակել աշխատանքը «Վուլվերհեմփթոնում»:
46-ամյա մասնագետն անգլիական ակումբը գլխավորել էր 2017 թվականին: