«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բացեց հաշիվը 29-րդ տուրի «Վալենսիայի» տնային խաղում՝ խփելով 61-րդ րոպեին: 86-րդ րոպեին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 3-0:
Բենզեմանի համար երկրորդ գոլը «Ռեալի» կազմում 243-րդն էր: Այսպիսով, նա շրջանցեց ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում Ֆերենց Պուշկաշի արդյունքը (242)`բարձրանալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուների հինգերորդ հորիզոնական:
«Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 գոլ: Նրան հետևում են Ռաուլը (323), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (308) և Սանտիլյանան (289):