Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Լեգանեսին»: Հյուրերը խաղի սկզբում հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Լանգլեն գնդակը հանեց դատարկ դարպասից: 42-րդ րոպեին Ֆիրպոյի փոխանցումից հետո Ֆատին բացեց խաղի հաշիվը՝ 1-0:
Թիմերը գնացել են ընդմիջման 1-0 հաշվի պայմանում: