«Չելսին» տրանսֆերային հերթական թիրախը դարձել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Marca-ն հայտնում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո 35-ամյա ֆուտբոլիստի համար:
Վերջերս հայտնի էր դարձել, որ իր հերթին «Չելսիի» պաշտպան Էմերսոնը մոտ է «Յուվենտուսին» միանալուն: Ենթադրվում է, որ թուրինյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները 25-ամյա պաշտպանի տեղափոխության ուղղությամբ: Ֆուտբոլիստի տրանսֆերից «Չելսին» ակնկալում է ստանալ առնվազն 30 միլիոն եվրո:
«Ծեր սենյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ցանկանում է ձեռք բերել նաև «կապույտների» կիսապաշտպան Ժորժինյոյին: