Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. առաջնության 25-րդ տուրի՝ հունիսի 12-ին Աբովյանի մարզադաշտում կայացած «Տորպեդո»-«Դիլիջան» խաղի ընդմիջմանը ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանը ինչ-ինչ պատճառներով ծխախոտը հանգցրել է «Դիլիջան» ակումբի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանի դեմքին:
Այս մասին ArmSport-ին հայտնել է անձամբ Մելիքյանը՝ մանրամասներ ներկայացնելով միջադեպի հետ կապված: Ակումբը մտադիր է բողոք ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ «հայցելով միջադեպի նրանց արդար և օրինական լուծումը»: Ակումբի՝ ֆեդերացիա ուղարկված բողոքի տեքստում նշվում է, որ «խաղի տեսուչը պրովոկացիայի է ենթարկել ակումբի գործադիր տնօրենին և հարձակվել նրա վրա». «Խաղի առաջին խաղակեսի ժամանակ ես և ակումբի նախագահը, ակումբի երկու ֆուտբոլիստների և մեր ակումբում փորձաշրջան անցնող պատանու հետ միասին հետևում էինք խաղին:
Մենք նստած էինք օթյակից ոչ հեռու, իսկ օթյակում նստած էին ՀՖՖ ներկայացուցիչ Միքայելը և խաղի տեսուչ Կամո Մահտեսյանը: Ես արևածաղիկ առաջարկեցի նախ Միքայելին, ապա Կամոյին, դիմելով վերջինիս «պարոն Մահտեսյան», ինչին ի պատասխան նա ասաց. «Չէ, մի՛ խանգարիր»:
Ես կատակեցի, թե այնպիսի տպավորություն է, թե Չեմպիոնների Լիգայի խաղ եք դիտում: Առաջին խաղակեսի ավարտից հետո ես գնացի դեպի ակումբի հանդերձարան: Հանդերձարանը փակ էր, ու ես միջանցքում սպասեցի ադմինիստրատորին, որ նա գա բացի դուռը: Այդ ժամանակ ներս մտավ Մահտեսյանը՝ վառվող ծխախոտը ձեռքին, մոտեցավ ինձ և ասաց. «Քեզ ով ա թույլ տվել իմ հետ տենց խոսաս, քեզ ով ա ուղղություն ցույց տվել, որ իմ հետ կարելի ա տենց խոսել»:
Ես պատասխանեցի. «Խի էս կ…ժիտ լինում»: Ինչին նա ասաց. «Այ ֆ.ցն» ու վառվող ծխախոտը հանգցրեց դեմքիս՝ աչքիս տակ, այնուհետև օձիգիցս բռնեց և փորձեց քաշ տալ ինձ դեպի ժողովներ անցկացնելու սենյակ: Այդ պահին վրա հասած ոստիկանները մեզ բաժանեցին, թույլ չտալով, որ տեղի ունենա ծեծկռտուք»:
Մելիքյանը նշում է, որ ինքը, ծխախոտը դեմքին հանգցնելու հանգամանքը ընդունելով անձնական խիստ վիրավորանք, հունից դուրս է եկել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Մահտեսյանի հասցեին.
«Միջադեպն այսքանով ավարտվեց: Սակայն երբ սկսվեց երկրորդ խաղակեսը, չգիտես ինչու հենց ինձ թույլ չտվեցին դիտել հանդիպումը, և ես ողջ խաղակեսն անց եմ կացրել մարզադաշտի տարածքում ոստիկանների հսկողության տակ: Ինձ հայտնի է դարձել, որ Մահտեսյանը «Դիլիջան» ակումբի աշխատակիցների շրջանում, ինչպես նաև մրցավարներին, սուտ տեղեկություններ է տարածել միջադեպի վերաբերյալ, այն է. իբր ես իրեն դիմելուց ասել եմ «բ..-ը, նենց տպավորություն ա, ոնց որ Չեմպիոնների Լիգայի խաղ ես նայում»: Երկրորդ սուտը, որ նա տարածում է այն է, որ ես առաջին խաղակեսի ժամանակ իբր հայհոյանքներ եմ հնչեցրել մրցավարների հասցեին:
Արդյունքում տեղի ունեցավ այն, որ մրցավարները վատ տրամադրվեցին մեր ակումբի նկատմամբ, չարձանագրեցին մաքուր գոլը, չնշանակեցին տասնմեկ մետրանոց հարված, անտեղի դեղին քարտեր տվեցին «Դիլիջանի» ֆուտբոլիստներին: Այսպիսով մենք կորցրեցինք մեզ համար շատ կարևոր երկու միավոր»: