«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Էյբարի» հետ սպասվելիք խաղը Պրիմերայի 28-րդ տուրի շրջանակում: Հանդիպումը կկայանա Մադրիդում՝ Արքայական ակումբի պահեստային՝ «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում:
«Ռեալին» առջևում 11 եզրափակիչ է սպասվում, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք Լա Լիգայում: Երբեմն ես այնքան էլ լավ չեմ կարողանում իմ մտքերն արտահայտել իսպաներեն: Ինձ համար կարևոր է ամեն խաղը, նույնիսկ՝ ընկերականը: Լա Լիգան երկար մրցաշար է: Ինձ այն դուր է գալիս:
Եթե դու լավ ես հանդես գալիս առաջնությունում, հետո արդեն լավ ես հանդես գալիս նաև Չեմպիոնների լիգայում: Պրիմերան ամենադժվար և երկարատև մրցաշարն է: Իսպանիայի առաջնությունը հեշտ չէ, մեզ ուժեղ մրցակիցներ են դիմակայում: Երբ դու «Ռեալի» մարզաշապիկով ես, կարևոր է ամեն խաղը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը: