Ֆուտբոլային հայտնի գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը կարծում է, որ ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավը կարող է վերադառնալ և մեծ օգուտ տալ մոսկովյան ակումբին, տեղեկացնում է ТНВ-ն:
«Վագները նման չէ մյուսներին: Նա հիշեցնում է մի «գնչուական ձիու», ում անընդհատ կարելի է շահավետ վաճառել:
Նա 55 տարեկանում էլ ավելի լավ կխաղա, քան «Սոչիի» հարձակվող Զաբոլոտնին:
Այո, ԲԿՄԱ-ում խաղում է Չալովը, բայց նրան շուտով կվաճառեն: Եթե ԲԿՄԱ-ն գնի Վագներին, ապա կարող ենք վստահ լինել ՝ այս տղան գոլեր է խփելու:
Հասկանալի է, որ 36-ամյա ֆուտբոլիստը չի կարող մեծ ծավալի աշխատանք տանել, բայց տուգանային հրապարակում նա ուղղակի անկասելի է»,- ասել է Սաֆոնովը:
Հիշեցնենք, որ «Կորինտիանսի» հարձակվողը կարող է վերադառնալ ԲԿՄԱ, որտեղ անցկացրել է 9 մրցաշրջան: