«Ռեալը» վերականգնում է հետաքրքրությունը «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի նկատմամբ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը կարող է 71 միլիոն ֆունտ վճարել ֆրանսիացի կիսապաշտպանի համար։
«Բլանկոսները» ցանկանում են ուժեղացնել դաշտի միջին գիծը և մի քանի տարբերակներ են դիտարկում, որոնցից մեկը հենց Կանտեն է։
«Ռեալը» հետաքրքրված է նաև «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։