Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հաղորդում է Calcio Mercato-ն:
Նշվում է, որ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված բելգիացու ծառայություններով:
Հիշեցնենք, որ Վերտոնգենը կարող է անվճար տեղափոխվել «Ինտեր», քանի որ «Տոտենհեմի» հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է այս ամռանը:
Հավելենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: