Օրերս NBA-ի հանձնակատար Ադամ Սիլվերը լիգայի խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց 2020/21 մրցաշրջանի մեկնարկի նախանշված ամսաթիվը:
Ըստ The Athletic-ի ինսայդեր Շեմս Չարանիայի՝ NBA-ի նոր մրցաշրջանը պետք է մեկնարկի դեկտեմբերի 1-ին: Նշվում է, որ այս ամսաթիվը վերջնական չէ և կախված կլինի նրանից, թե երբ կավարտվի ընթացիկ մրցաշրջանը:
Հիշեցնենք, որ NBA-ի տնօրենների խորհուրդը հաստատել է ընթացիկ մրցաշրջանը վերսկսելու մասին որոշումը: Առաջնությունը կկայանա Օրլանդոյի (Ֆլորիդա, ԱՄՆ) Disney World-ում: Որոշումը կայացվել է գրեթե միաձայն:
Առաջնությունը կվերսկսվի 22 թիմերի մասնակցությամբ: Ներկայացվել է համապատասխան ծրագիր, որն, ըստ երևույթին, աջակցություն է ստացել: Մրցաշրջանի վերսկսումը նախատեսվում է սկսել հուլիսի 31-ին և կավարտվի մինչև հոկտեմբերի 12-ը: