«Բրեշիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Լոպեսը խոսել է իր թիմի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տաղանդի մասին:
«Եթե նա լավ մարզավիճակում է, ապա անընդհատ խաղում է: Նրա մասին շատ է խոսվում, դա հիանալի է, բայց նա դեռ երիտասարդ տղա է:
Ես չեմ կարող նրան խորհուրդներ տալ այն մասին, թե ինչ պետք է անի խաղադաշտից դուրս: Ես պարզապես կասեի, որ նա կարող է ավելի լավը դառնալ որպես խաղացող»,-ասել է թիմի մարզիչը:
Հիշեցնենք, որ 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: