Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ֆրայբուրգը» սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիային» (1-0):
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Պետք է նշել, որ խաղն ընդանում էր բավական իներտ պայքարում:
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին տանտերերը բացեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Նիլս Պետերսենը:
Բացի այդ, 68-րդ րոպեին «Բորուսիայի» հարձակվող Ալասանե Պլեան ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով:
Տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով ՝ 1:0:
Այսպիսով, «Ֆրայբուրգը» վաստակեց 41 միավոր և մնաց 8-րդ տեղում: «Բորուսիան» իր ակտիվում ունի 56 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: