Բեռլինի «Հերտան» մտադիր է գնել «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսին, հաղորդում է Bild-ը:
Բեռլինյան ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 26-ամյա դարպասապահի համար:
Գերմանացի դարպասապահը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Բեշիքթաշում»: Գերմանացին 2 տարվա պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ։
Հիշեցնենք, որ «Հերտան» Կարիուսին դիտարկում է որպես տրանսֆերային թիրախ, սակայն նրա ծառայություններով նաև անգլիական ակումբներ են հետաքրքրված։