Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հունիսի 3-ին և 4-ին մի շարք հանդիպումներ են կայացել, որոնց ընթացքում խփվել են բավականին գեղեցիկ գոլեր:
Երկու օրերի ընթացքում կայացած 7 խաղերում ընդհանուր առմամբ 37 գոլ է խփվել: Ամենագոլառատ խաղը գրանցվել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ երեկ՝ հունիսի 4-ին, «Արարատ-Արմենիա-2-ն» ընդունել է «Անիին» և 9-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:
Հենց այդ խաղում, օրինակ, տանտերերի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավել է մրցակցի դարպասը.
Եվս մեկ գեղեցիկ գոլ գրանցվել է արդեն Չարենցավանում, որտեղ տեղի «Վանը» 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Դիլիջանի» նկատմամբ: Հյուրերի կազմում միակ գնդակը, այն էլ խաղավարտից վայրկյաններ առաջ, հեղինակել է Էդգար Մկրտչյանը՝ դարձյալ աչքի ընկնելով տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով:
Նշենք՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Վեստ Արմենիան»՝ 22 խաղից հետո վաստակած 57 միավորով: Իսկ երկրորդ ու երրորդ հորիզոնականները 52-ական միավորով կիսում են «Վանն» ու «Լոկոմոտիվը»:
Ընդհանուր առմամբ, Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին այս տեսքն ունի՝
1. | Վեստ Արմենիա | 22 | 18 | 3 | 1 | 69 | 28 | 57 |
2. | Վան | 22 | 16 | 4 | 2 | 60 | 16 | 52 |
3. | Լոկոմոտիվ | 21 | 16 | 4 | 1 | 52 | 20 | 52 |
4. | ԲԿՄԱ | 22 | 13 | 2 | 7 | 56 | 30 | 41 |
5. | Արարատ-Արմենիա-2 | 21 | 13 | 2 | 6 | 62 | 35 | 41 |
6. | ՈՒրարտու-2 | 22 | 12 | 3 | 7 | 66 | 27 | 39 |
7. | Ալաշկերտ-2 | 22 | 12 | 3 | 7 | 57 | 32 | 39 |
8. | Սևան | 22 | 11 | 5 | 6 | 35 | 28 | 38 |
9. | Արարատ-2 | 21 | 8 | 3 | 10 | 43 | 42 | 27 |
10. | Արագած | 21 | 6 | 5 | 10 | 44 | 51 | 23 |
11. | Տորպեդո | 22 | 7 | 0 | 15 | 33 | 75 | 21 |
12. | Լեռնային Արցախ | 19 | 5 | 4 | 10 | 34 | 32 | 19 |
13. | Շիրակ-2 | 22 | 4 | 4 | 14 | 27 | 54 | 16 |
14. | Մասիս | 20 | 4 | 3 | 13 | 36 | 67 | 15 |
15. | Փյունիկ-2 | 21 | 4 | 2 | 15 | 38 | 56 | 14 |
16. | Անի | 21 | 4 | 2 | 15 | 21 | 76 | 14 |
17. | Դիլիջան ՖԱ | 21 | 3 | 1 | 17 | 23 | 87 | 10 |