ՄՅՈՒ-ի պաշտպան Էշլի Յանգը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ինտերում», արձագանքել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած սպանությանը։
Յանգը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որի վրա 16 անգամ գրված է «Սևերի կյանքը նշանակություն ունի»։
✊🏻✊🏼✊🏽✊🏾✊🏿 pic.twitter.com/YG6MnVo9XH
— Ashley Young (@youngy18) June 1, 2020
Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի փողոցներից մեկում ոստիկանների կոշտ գործողությունների արդյունքում սպանվել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Միջադեպը տեղի էր ունեցել անցորդների աչքի առջև։ Ֆլոյդը հրաժարվել էր կատարել ոստիկանների՝ մեքենայից դուրս գալու պահանջն ու դիմադրություն էր ցույց տվել նրանց։ Արդյունքում, ոստիկաններից մեկը նրան ձեռնաշղթա էր հագցրել ու պառկեցրել գետնին՝ մի քանի րոպե շարունակ ոտքով սեղմելով վիզը։
Տղամարդը խնդրել էր հեռացնել ոտքը՝ ասելով, որ շնչահեղձ է լինում, բայց ոստիկանը չէր կատարել նրա խնդրանքը։ Որոշ ժամանակ անց Ջորջը կորցրել էր գիտակցությունը։ Շտապօգնություն էին կանչել, սակայն բժիշկներն արդեն չէին կարողացել փրկել տուժածի կյանքը։ Դրանից հետո ԱՄՆ ավելի քան 20 նահանգներում մասսայական անհնազանդություններ են սկսվել։
Подробнее на «Чемпионате»: https://www.championat.com/football/news-4051533-jang-otreagiroval-na-gibel-dzhordzha-flojda-16-raz-napisav-zhizn-chjornyh-imeet-znachenie.html?utm_source=copypaste