«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին հանդես է եկել առաջարկով ՝ խաղադաշտերում հանդիպումներն անցկացնել որոշակի թվով հանդիսականների ներկայությամբ Իտալիայի առաջնության շրջանակում: Այդ մասին հայտնում է Football-italia-ն:
Անիելին արդեն ուղարկել է իր առաջարկը Ա Սերիայի մյուս 19 ակումբներին: Ակնկալվում է, որ հուլիսի կեսերին մարզադաշտերում կթույլատրվի երկրպագուների մասնակի ներկայությունը տրիբունաներում (10%): Ապագայում նախատեսվում է ավելացնել երկրպագունիերի թիվը մինչև 25%՝ առանց խախտելու սոցիալական հեռավորության կանոնները:
Ա Սերիան պետք է վերսկսվի հունիսի 20-ին, դատարկ տրիբունաներով: Միևնույն ժամանակ, մարդկանց թույլատրվելու է այցելել թատրոններ և կինոթատրոններ, ինչը ֆուտբոլային պաշտոնյաներին ստիպում է հարց բարձրացնել, թե ինչո՞ւ նույն կանոնները չեն կարող կիրառվել սպորտի նկատմամբ:
Երկրպագուների ներկայությամբ հանդիպումների նման պրակտիկան կքննարկեն Ռուսաստանում, Լեհաստանում և Սերբիայում, իսկ Իսպանիան, Բուլղարիան և Պորտուգալիան նման տարբերակներ արդեն մշակում են: