Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է:
20-ամյա գերմանացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել «Բավարիան», «Չելսին», «Ռեալն» ու «Արսենալը»:
Լևերկուզենյան թիմը ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել 80 մլն եվրոյի դիմաց:
2020 թ-ին «Բայերի» կազմում անցկացրած 17 խաղում Հավերցը դարձել է 12 գոլի հեղինակ: