«Ռեալը», հնարավոր է, ամռանը տրանսֆերներ չիրականացնի, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը կարող է լրջորեն ազդել «Ռեալի» վրա: Չի բացառվում, որ ակումբը ոչ մի գնում չկատարի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Տրանսֆերներ կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե ակումբը կարողանա վաճառել իր ֆուտբոլիստներից շատերին: Սակայն այս տարբերակն էլ քիչ հավանական է, քանի որ քիչ ակումբներ այս պահին պատրաստ կլինեն այնպիսի աշխատավարձերով ֆուտբոլիստների ձեռք բերել, ինչպիսիք «Ռեալում» են:
Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 56 միավոր: Առաջատար «Բարսելոնային» թիմը զիջում է 2 միավորով: Այս պահին Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով: