Մոսկվայի «Լոկոմոտիվը» թիմի երկրպագուներին առաջարկել է հրաժեշտի նամակ գրել Յուրի Սյոմինին, որն այսօր ակումբում մարզչական վերջին օրն է անցկացնում.
«Որքա՞ն հաճախ եք կիսվում գաղտնիքներով Ձեր սիրելիների հետ: Ե՞րբ եք վերջին անգամ ասել նրանց Ձեր զգացմունքների մասին: Մենք վստահ ենք, որ դուք ասելիք ունեք Յուրի Սյոմինին: Գրեք նրան՝ [email protected] էլ. հասցեցին. վստահեցնում ենք՝ նա կստանա բոլոր նամակներն ու կկարդա բոլոր բարի խոսքերը»,-ասված է ակումբի թվիթերյան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սյոմինի պայմանագիրն ավարտվում է այսօր, իսկ վաղը «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնում կլինի սերբ Մարկո Նիկոլիչը: