«Ուրարտուի» պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության շրջանակում կայացած «Ուրարտու-2»-«Շիրակ-2» հանդիպման տեսությունը։
«Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ խոշոր՝ 5-1 հաշվով առավելության հասավ «Շիրակ-2»-ի նկատմամբ։ Հյուրերից խաղի հաշիվը բացեց Վարդգես Հարությունյանը, տանտերերից դուբլով աչքի ընկան Էրիկ Պետրոսյանն ու Սամվել Հակոբյանը, մեկ գոլ խփեց Արսեն Եղիազարյանը։
Թիմերը հանդիպմանը մասնակցել են հետևյալ մեկնարկային կազմերով․
«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Նարեկ Հովհաննիսյան, 15. Արթուր Խաչատրյան, 3. Էրիկ Ղարիբյան (2․ Արթուր Մելիքյան 80՛), 8. Հրաչյա Գեղամյան, 4. Էրիկ Փիլոյան, 33. Արսեն Սադոյան (17․ Տիգրան Այունց 46՛), 18. Արսեն Եղիազարյան, 6. Էրիկ Վարդանյան (ա) (26․Կարեն Գալստյան 62՛), 20. Ռուբեն Եսայան (5․ Ֆելիքս Խաչատրյան 56՛), 7. Սամվել Հակոբյան, 9. Էրիկ Պետրոսյան (10․ Գոռ Լուլուկյան 46՛):
«ՇԻՐԱԿ-2»․ 55․ Լյովա Կարապետյան, 2․ Վարդան Շահբազյան, 15․ Վարդգես Հարությունյան, 17․ Առլեն Ծատուրյան (60․ Դավիթ Սեորբյան 60՛), 29․ Ստյոպա Գևորգյան (28․ Լևոն Մելքոնյան 46՛ (54․ Սերգեյ Մանուկյան 77՛)), 37․ Սերյոժա ՈՒռուշանյան (34․ Խաչիկ Սարգսյան 46՛), 38․ Ալբերտ Դարբինյան, 39․ Լյով Մրյան, 41․ Վրեժ Թորոսյան (52․ Արկադի Աղանյան 82՛), 47․ Համլետ Մնացականյան, 57․ Սամվել Ղուկասյան։
Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 36 միավոր և «Ալաշկերտ-2»-ի հետ կիսում է 6-ից 7-րդ տեղերը։ Հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ը կմրցի «Փյունիկ-2»-ի հետ, այդ հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։