Ըստ իտալական մամուլի, մոտակա տրանսֆերային պատուհանը կարող է բացվել սեպտեմբերի 1-ին:
Նախատեսվում է, որ մինչև օգոստոսի 4-ը կավարտվեն Եվրոպայի ազգային առաջնությունները: Նախատեսվում է նաև, որ օգոստոսին կավարտվեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունները: Այնուհետև կբացվի տրանսֆերային պատուհանը: Ըստ Corriere dello Sport-ի, տրանսֆերային շուկան կգործի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 5-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը, որը մարտին դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող է ավարտին հասցվել «Չորսի եզրափակիչ» ձևաչափով։ Այս մասին հաղորդում է Goal Italia-ն։