«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության մասին։
«Մարդիկ շատ արմատական են դառնում բոլոր հարցերում կյանքում։ Այդպես է նաև Ռոնալդուի և Մեսսիի պարագայում։ Երբեմն մարդիկ ընտրում են նրանցից մեկին, որովհետև երկրպագում են «Բարսելոնային», «Ռեալին» կամ էլ «Յուվենթուսին»։ Ես հասկանում եմ դա։
Ես նաև Ռոնալդուի մեծ երկրպագու եմ։ Բայց երբ մենք խոսում ենք երբևէ խաղացած լավագույն ֆուտբոլիստի մասին, Մեսսիի հետ անգամ բանավեճ չի կարող լինել։ Սա իմ կարծիքն է, բայց անգամ սա ինձ մոտ չէ»,-ասել է Լինեկերը BBC-ի հետ զրույցում։
Լինեկերը ընդգծել է Մեսսիի ֆանտաստիկ խաղը վերջին երկու մրցաշրջաններում, երբ «Բարսելոնան» ցուցադրում էր ոչ իրեն բնորոշ խաղը, սակայն արգենտինացին շարունակում էր մնալ իր մակարդակի վրա։