Ընթանում է Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Մայնց»-«Հոֆենհայմ» հանդիպումը:
Հյուրերի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Հյուրերը խաղի 25-րդ րոպեին չեն կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը. վրիպել է Ցուբերը: Այնուամենայնիվ, խաղի 43-րդ րոպեին Իհլաս Բեբուն առաջ է մղել «Հոֆենհայմին»: Թիմերը ընդմիջման են գնացել 0-1 հաշվի պայմաններում: