Կորոնավիրուսի համավարակի պատճառով նախկինում հետաձգված Բոսթոնի մարաթոնը, որը նոր ժամանակացույցով պետք է անցկացվեր սեպտեմբերի 14-ին, չեղյալ է հայտարարվել: 124 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ այս միջոցառումը տեղի չի ունենա։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նախատեսվում է մարաթոնի կայացման այլընտրանքային՝ հեռավար տարբերակը։ Մասնակիցները պետք է անցնեն 26,2 մղոն տարածությունը և ներկայացնեն ու հաստատեն ցույց տված ժամանակաչափը։
Գրանցված մասնակիցներին կվերադարձվի մուտքավճարը և կերաշխավորվի նոր տարբերակին մասնակցելու հնարավորությունը:
Կազմակերպիչները առաջնային են համարում աշխատակիցների, մասնակիցների, կամավորների, երկրպագուների և ընդհանրապես հանրային առողջության պահպանումը։