Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) ներկայացրել է Անգլիայի Գավաթի 2019/20 խաղարկության նախնական խաղացանկը. Գավաթի խաղարկությունը դադարեցվել էր մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1/4 եզրափակչի հանդիպումները կկայանան հունիսի 27-ին և 28-ին: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 11-ին և 12-ին: Եզրափակիչը պետք է կայանա օգոստոսի 1-ին:
Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները՝
«Լեսթեր Սիթի»-«Չելսի»
«Նյուքասլ»-«Մանչեսթեր Սիթի»
«Շեֆիլդ Յունայթեդ»-«Արսենալ»
«Նորվիչ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Անգլիական Պրեմիեր-լիգան երեկ հայտարարեց, որ ընթացիկ առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին: