Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները շուտով կտեղափոխվի «Լիվերպուլ»: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլա Շիրան:
Աղբյուրի հաղորդմամբ ՝ կողմերը համաձայնացրել են տրանսֆերը և առաջիկա օրերի ընթացքում կստորագրեն այն:
Վերները 5 տարվա պայմանագիր կստորագրի լիվերպուլյան ակումբի հետ ՝ տարեկան ստանալով 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում մասնակցել է 39 հանդիպման և դարձել ՝ 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: