«Պորտուի» պաշտպան Ալեքս Տելեսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, տեղեկացնում է A Bola-ն:
ՊՍԺ-ն 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 25 միլիոն եվրո և պորտուգալական ակումբն ընդունել է այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Տելեսը անցկացրել է 40 հանդիպում և դարձել ՝ 10 գոլի հեղինակ:
Հավելենք, որ Տելեսին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Չելսին»: