Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը խոսել է Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքի մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Նրանք հաղթեցին մեզ: Ցավում եմ, բայց խաղի հաշիվը համապատասխանում էր դրա ընթացքին: Թույլ հանդիպում անցկացրինք, ինչը նվազեցրեց չեմպիոն դառնալու մեր հնարավորությունները:
Ամեն ինչ «Բավարիայից» է կախված: Միայն նրանք կարող են բաց թողնել չեմպիոնական տիտղոսը»,- ասել է Հումելսը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» վաստակեց 64 միավոր և մեկ քայլով էլ մոտեցավ չեմպիոնական տիտղոսին:
«Բորուսիան» 7 միավորով զիջում է առաջատարին ու գտնվում է երկրորդ հորզոնականում: