Իսպանական «Վալենսիան» մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային: Այս մասին հայտնում է Express.co-ն:
Աղբյուրի համաձայն, «Վալենսիան» 25-ամյա դարպասապահին դիտարկում է որպես փոխարինող դարպասապահ Յասպեր Սիլեսենին, որը հնարավոր է հեռանա թիմից:
Ավելի վաղ լուրեր կային, որ «Վալենսիան» հետաքրքրված է նաև «Նապոլիի» հարձակվող Խոսե Կալյեխոնով: