Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 240.000 եվրո է տրամադրել իր ֆան-ակումբներին ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
240 ֆան-ակումբները կստանան հազարական ֆունտ ստերլինգ, որը նրանց կօգնի բարեգործական մի շարք նախաձեռնություններում:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ակումբները վերսկսել են մարզումները: Առաջնությունը նախատեսվում է վերսկսել հունիսի սկզբին: