«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, «Միլանի» տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակվելու դեպքում, ղեկավարությանը կառաջարկի թիմ հրավիրել Յուլիան Նագելսմանին: Այս մասին հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
Նախկինում հաղորդվում էր, որ «Միլանն» առաջարկել է Ռանգնիկին համատեղել սպորտային տնօրենի ու գլխավոր մարզչի պարտականությունները, բայց գերմանացին հրաժարվել է այդ առաջարկից:
Գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև Ունաի Էմերին ու Մարսելինյոն:
32-ամյա Նագելսմանն այս պահին մարզում է «ՌԲ Լայպցիգը»: Թիմը Բունդեսլիգայի վերսկսվելիք առաջնությունում երրորդ տեղում է: