Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը կիսվել է մրցաշրջանի վերսկսման սպասումներից։
«Մենք չորս միավորով ենք հետ մնում «Բավարիայից»։ Մենք ունենք հանդիպում նրանց հետ։ Ես ուզում եմ հաղթել առաջնությունը «Բորուսիայի» հետ։ Մենք կարող ենք հաղթել «Բավարիային» երկու շաբաթից։
Այդ պարագայում ավարտը շատ հետաքրքիր կարող է լինել։ Ես ցանկանում եմ նորից խաղալ ու զգալ ֆուտբոլը»,-Ռոյսի խոսքն է մեջբերում El Pais-ը։
Վաղը՝ մայիսի 16-ին, Բունդեսլիգան վերսկսվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո։