Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) կաջակցի ազգային ֆեդերացիաներին: IWF-ն անդամ ֆեդերացիաներին կտրամադրի 500 000 դոլարի լրացուցիչ ֆինանսավորում`նրանց օգնելու, որպեսզի հաղթահարեն COVID-19 համաճարակի պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը:
IWF-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ տարբեր երկրներից ստացվել է լրացուցիչ ֆինանսավորման ավելի քան 130 հայտ:
IWF-ի տրամադրած միջոցները կուղղվեն միջազգային սեմինարների անցկացման ու նոր մարզագույքի ձեռք բերման համար։
Համաճարակի ընթացքում IWF-ն մարզիկներին հորդորում է մնալ տանը և գտնել նոր եղանակներ մարզումներ անցկացնելու համար՝ խուսափելով հասարակական վայրերում մարզվելուց։
Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան ֆինանսական օգնություն է նախատեսում մարզիկներին։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք հայ աթլետները կկարողանա՞ն օգտվել համաշխարհային ֆեդերացիայի կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսական օգնությունից, թե՞ ոչ: Այդ մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել էր Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը: