Ռուսական «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է իր պաշտոնանկությունը, հաղորդում է Chempionat-ը:
«Բան չունեմ ասելու. ես իմ խոսքը խաղադաշտում եմ ասել:
Թիմի չեմպիոնական տիտղոսները ու մեդալները ամեն ինչ ասում են:
Հարցրե՛ք ակումբի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Նրանք ինձ հաջողություն ու բարիք են մաղթել. այդքանը»:
Հիշեցնենք ՝ փորձառու մասնագետի գլխավորությամբ, «Լոկոմոտիվը» 2018-ին հռչակվեց ՌՊԼ-ի չեմպիոն: Հաջորդ տարի, մոսկովյան ակումբը նվաճեց Ռուսաստանի գավաթը:
Հավելենք ՝ Սյոմինը հերքել է այն լուրերը, որ կարող է պաշտոն ստանալ «Լոկոմոտիվում»: Թիմի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը, ով իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ին: