Աբդուլմանապ Նուրմագոմեդովը՝ UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն, ինսուլտ է ստացել, հայտնում է Mash-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնագետի մոտ բարդություններ են սկսվել թոքաբորբի ֆոնին. առաջացել է թրոմբ, իսկ հիպերտոնիկ ճգնաժամը հանգեցրել է ուղեղի կաթվածի: Նուրմագոմեդով-ավագի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նա կոմայի մեջ է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նուրմագոմեդով-ավագը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նա 57 տարեկան է: Ռուսաստանի վաստակավոր մարզիչը աշխատում է ոչ միայն իր որդու, այլև՝ UFC-ի մի շարք ռուս մարզիկների հետ:
Նա թոքաբորբով հոսպիտալացվել է ապրիլի 25-ին՝ Դագեստանի հիվանդանոցներից մեկը: Մայիսի 3-ին՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխեկ են Մոսկվա: