«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է Douyin ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին, որը Չինաստանից դուրս հայտնի է որպես TikTok:
Պլատֆորմն իր օգտատերերին կտրամադրի կարճ տեսանյութեր մյունխենյան ակումբի մասնակցությամբ: Հարկ է նշել, որ Douyin Չինաստանում ամենատարածված մեդիա հարթակն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական ակումբը պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի 17-ամյա հարձակվող Արմինդո Սիբի հետ: