UFC- ն հրապարակել է մարտիկների նոր վարկանիշները UFC 249 մրցաշարից հետո:
Մրցաշարի գլխավոր իրադարձության ժամանակ Ջասթին Գեյջին նոկաուտի ենթարկեց Թոնի Ֆերգյուսոնին: Դրա արդյունքում Գեյջին մտավ թոփ-15՝ անկախ քաշային կարգից (թիվ 11): Թոնի Ֆերգյուսոնը կորցրեց երեք դիրք և իջավ 13-րդ տեղը:
Գլխավորում է ընդհանուր վարկանիշը Ջոն Ջոնսը։
Թեթև քաշային կարգում Ֆերգյուսոնը կորցրեց մեկ տեղ և այժմ գրավում է երկրորդ տեղը՝ Գեյջիից հետո, ով դարձավ կազմակերպության ժամանակավոր չեմպիոն:
Ծանր քաշային վարկանիշում ռուս Ալեքսեյ Օլեյնիկը, Ֆաբրիցիո Վերդումին հաղթելուց հետո, բարձրացավ 10-րդ հորիզոնական` շրջանցելով Բլագոյ Իվանովին և Շամիլ Աբդուրախիմովին: