«Բարսելոնան» շարունակում է հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել:
Կատալոնական ակումբում աշխատավարձերի կրճատումը երկարաձգել են մինչև մայիսի 24-ը: Մարտի վերջին ֆուտբոլիստները համաձայնեցին աշխատավարձերի 70 տոկոսի նվազեցման: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Մրցաշրջանի դադարեցման մասին հայտարարելուց ի վեր՝ մարտի 14-ից սկսած, «Բարսելոնան» այս քայլի շնորհիվ մոտ 38,8 մլն եվրո կտնտեսի:
Մոտ 34,1 մլն եվրո կտնտեսի ֆուտբոլիստների և առաջին թիմի մարզիչների բազային աշխատավարձերի նվազեցման շնորհիվ, իսկ 4,7 մլն եվրո՝ «Բարսելոնայի» երկրորդ թիմի, Մ19 տարեկաններ թիմի և կանանց թիմի անդամների աշխատավարձերի նվազեցման , ինչպես նաև բասկետբոլի, հանդբոլի, հոկեյի և մինի ֆուտբոլի թիմերի հաշվին:
Ավելի վաղ հաղորդվում էր,որ «Բարսելոնան» 120-140 մլն եվրո կկորցնի՝ մրցաշրջանի դադարեցման պատճառով: